Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 413.00-3.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 73.92+0.07 WTI - 70.33-0.14
COMEX:  GOLD - 2679.00-0.47 SILVER - 31.44+0.03
COMEX:  PLATINUM - 989.70+1.17
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 153.51+0.58 EUR/GBP - 1.0718+0.00
FOREX:  EUR/USD - 1.0718+0.00 GBP/USD - 1.2915-0.05
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39533.32+0.08 TOPIX - 2739.68-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 20426.93-1.45 SSEC - 3470.07+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
11/11/2024  CBA:  USD - 387.36-0.01 GBP - 498.96-3.23
11/11/2024  CBA:  EURO - 413.31-4.27
11/11/2024  CBA:  GOLD - 33515.35-11.45 SILVER - 392.92+5.53
ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
18/07/2012 11:21
Կիսվել

ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպել է Իռլանդիայում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երկայնհարսյանին և «The Compliance Group» ընկերության գործադիր տնօրեն Սթեն Օ Նիլին: Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում հյուրերը նախարարին են ներկայացրել «The Compliance Group» իռլանդական մասնավոր խորհրդատվական ընկերության կողմից 2011 թվականին ՀՀ կառավարություն ներկայացված համագործակցության առաջարկը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանում դեղերի որակի ապահովմանն ուղղված Պատշաճ արտադրական գործունեության և Պատշաճ բաշխման գործունեության (ՊԱԳ/ՊԲԳ) հավաստագրման համակարգի հզորացմանը, ՊԱԳ/ՊԲԳ  համապատասխանությունը գնահատող կառույցի կարողությունների զարգացմանը և միջազգային ճանաչմանը:

Օհան Երկայնհարսյանը նշել է, որ 2011-2012 թվականների ընթացքում հայկական կողմը զգալի աշխատանքներ է կատարել ՊԱԳը Հայաստանում ներդնելու ուղղությամբ: Կարևորելով Պատշաճ արտադրական գործունեության կանոնների ընդունումը մեր երկրում` հյուրն առաջարկել է փոխադարձ վստահության հիմքերի վրա ուրվագծել 3-5 տարվա ծրագիր, որը հնարավորություն կընձեռի զարգացնել տեղական դեղարտադրությունը, նաև ներգրավել միջազգային դեղագործական կազմակերպություններին ներդրումներ կատարելու:

Նախարար Դումանյանը տեղեկացրել է, որ Դեղերի փորձագիտական կենտրոնի կազմում արդեն իսկ ստեղծվել է պատշաճ արտադրական գործունեության և պատշաճ բաշխման գործունեության փորձագիտական բաժին, որը պետք է վերահսկողություն իրականացնի, մշակվել և քննարկման փուլում են արտադրությանն առնչվող մի շարք իրավական ակտեր և ոլորտը կանոնակարգող հիմնական փաստաթուղթը` «Դեղերի մասին» ՀՀ օրենքը:

Դերենիկ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեղերի ոլորտում առաջարկվող բարեփոխումներին, քանի որ կանոնակարգման խնդիրները շատ են:

Կողմերը պայմանավորվել են մշակել փոխգործակցության համակարգված ծրագիր, որը կխթանի Հայաստանում դեղերի արտադրության ծավալի մեծացմանը և տեղական արտադրանքի արտահանմանը:

11/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.36
-0.01
Եվրո (EUR)
413.31
-4.27
Ռուբլի (RUR)
3.95
-0.02
Լարի (GEL)
142.25
+0.04
33515.35
-11.45
Արծաթ
392.92
+5.53