
EBAY-Ը ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 66% ԱՃՈՎ
Ամերիկյան eBay ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 66,2%-ով և կազմել 1,262 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, eBay-ի կիսամյակային համախառն հասույթն աճել է 25,8%-ով և կազմել 6,675 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն; Ընկերությանն է պատկանում eBay.com կայքը: