
ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 75%-Ը
Աշխարհի բնակչության մոտ 75%-ը հանդիսանում է բջջային կապի բաժանորդ: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր զեկույցում: Ըստ պաշտոնական տվյալների` ամբողջ աշխարհի բջջային բաժանորդերի մեծ մասը (շուրջ 5 մլրդ) բաժին է ընկնում զարգացող երկրներին:
Հատկանշական է, որ բջջային բաժանորդների թվաքանակի շարունակական և արագ աճ գրանվել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Նշենք, որ 2000 թվականին ամբողջ աշխարհում բջջային կապից օգտվել է 1 մլրդ մարդ: