Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի մեծ մասը կազմում է վերաարտահանումը
Հայաստանից Ռուսաստան 2023-ի առաջին կիսամյակում արտահանման շուրջ 215 տոկոս դոլարային աճին զգալի նպաստել է վերաարտահանումը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը նշվեց, որ 2023-ի առաջին կիսամյակում շարունակվել է ՌԴ-ից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման շուրջ 215% դոլարային աճին զգալի նպաստում է ունեցել վերաարտահանումը, որը նպաստել է շուրջ 187 տոկոսային կետով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումը նպաստել է 28 տոկոսային կետով: