
MOODY'S-Ը ՄՏԱԴԻՐ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐԸ
Միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը կվերանայի Գերմանիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի սուվերեն վարկային վարկանիշերը: Ինչպես նշվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ՝ այս երկրների վարկանիշների կանխատեսումը ներկայումս «բացասական է»:
Նշենք, որ Գերմանիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի վարկանիշերն այժմ գտնվում են ամենաբարձր AAA մակարդակում:
Փորձագետները գտնում են, որ հնարավոր է արդյունքում իջեցվեն վերջիններիս վարկանիշերը, որի հիմնականում կպայմանավորվի Եվրագոտու պարտքային ճգնաժամով ու տնտեսական անկայությամբ: