
1993-2010ԹԹ. ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ Է ՏԱՐՎԵԼ 2.2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
1993 թվականից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներից ֆշորային գոտիներ է դուրս բերվել, ընդհանուր առմամբ, 1 տրիլիոն 194,8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին են վկայում Tax Justice Network (TJN) ոչ առևտրային հետազոտական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Ըստ հրապարակված «The Price of Offshore Revisited» զեկույցի՝ հաշվետու տարիներին Հայաստանից դեպի օֆշորային երկրներ կապիտալի արտահոսքը կազմել 2,2 մլրդ ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանից «օֆշորային» արտահոսքը կազմել է 797,9 մլրդ ԱՄՆ դոլար, Ադրբեջանից՝ 48 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանից՝ 4,1 մլրդ ԱՄՆ դոլար: