
Ճապոնիան 1.3 մլրդ դոլար կներդնի ամերիկյան ընկերության չիպերի արտադրության գործարանի շահագործման համար
Ճապոնիայի կառավարությունը որոշել է 192 միլիարդ իեն (մոտ 1.3 միլիարդ դոլար) ներդնել՝ Micron Technology-ի ժամանակակից չիպերի արտադրության գործարանի աշխատանքը բարելավելու համար, որը գտնվում է Հիրոսիմա քաղաքում։ Այս մասին հայտնում է էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության կայքը։
Ներդրումներն ուղղված են Ճապոնիայում կիսահաղորդիչների կայուն մատակարարման ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սարքերի արտադրության և երկրի տնտեսական անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք՝ մայիսին Micron Technology-ը հայտարարեց, որ առաջիկա տարիների ընթացքում կներդնի մինչև 500 միլիարդ իեն (մոտ 3.3 միլիարդ դոլար) իր ճապոնական գործարանում առաջադեմ չիպերի և RAM մոդուլների արտադրության մեջ: