Մոլդովան արդիականացնում է 446 կմ երկարությամբ երկաթուղին՝ Ուկրաինայի հետ ապրանքաշրջանառությունը մեծացնելու համար
Մոլդովան մտադիր է արդիականացնել 446 կմ երկարությամբ երկաթգիծը, որը կտրում է հանրապետությունը հյուսիսից հարավ և միացնում Ուկրաինայի արևմտյան շրջանները Սև ծովի նավահանգիստներին։ Այդ նպատակով Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ՎԶԵԲ-ից 23 միլիոն եվրոյի չափով վարկ ստանալու հայտին:
«Վալչինեց-Օկնիտա-Բալթի-Ունգենի-Քիշնև-Կայնարի երկաթուղային միջանցքը կվերականգնվի ՎԶԵԲ-ի աջակցությամբ: Գումարը հանրապետությանը հատկացվում է 15 տարի ժամկետով՝ տարեկան 0,5 տոկոսով»,- ասված է նախարարական կաբինետի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հավաստիացրել էր Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն, կառավարությունը պատրաստ է Ուկրաինային տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը հացահատիկի արտահանման և այլ ապրանքների տարանցման համար։