Տնտեսական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 423.00-1.00
OIL:  BRENT - 72.49-0.62 WTI - 68.61+0.67
COMEX:  GOLD - 2648.80-0.94 SILVER - 30.63-1.51
COMEX:  PLATINUM - 944.30-0.79
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38513.02+0.80 TOPIX - 2714.72+1.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19550.29+0.65 SSEC - 3363.98+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
02/12/2024  CBA:  USD - 397.88+3.24 GBP - 505.55+4.71
02/12/2024  CBA:  EURO - 418.65+1.83
02/12/2024  CBA:  GOLD - 33912.60+392.89 SILVER - 392.72+11.26
Ատոմակայանում բազմաթիվ սարքավորումներ, համակարգեր փոխվել են. այն մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի
05/10/2023 11:05
Կիսվել

Ատոմակայանում բազմաթիվ սարքավորումներ, համակարգեր փոխվել են. այն մինչև 2026-ն աշխատելու լիցենզիա ունի

Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026-ն աշխատելու արտոնագիր ունի,  կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ:

Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ, նա նշել է, որ որքան էլ ատոմակայանը իսկապես շատ բարդ ենթակառուցվածք է, էներգետիկ կարևոր ենթակայան, բայց ատոմակայանի հետ կապված գործընթացները բավականին պարզ ու հստակ են: Կան չափորոշիչներ, կա կայան, կան կոմիտեներ, տարբեր խմբեր ու մասնագետներ, որոնք պետք է փաստեն՝ կայանը համապատասխանում է չափորոշիչներին, թե ոչ:

Պաշտոնյայի խոսքով՝ առաջիկա տարիներին կիրականացվեն մի շարք աշխատանքներ: Նախանշված են, թե ինչ հավելյալ աշխատանքներ են պետք, որպեսզի ատոմակայանի աշխատանքը երկարաձգվի 2026 թվականից մինչև 2036 թվական:

Բազմաթիվ դետալներ, սարքավորումներ, համակարգեր փոխվել են: Նախորդ տարի էլ ՀՀ-ում էին ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները՝ ղեկավարի գլխավորությամբ, իրենք նաև Մեծամորի ատոմակայան շրջայց էին կատարել: Նախարարը նաև ընթերցեց ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի գրությունը ատոմակայան շրջայցից հետո, որով նա մասնավորապես նշել էր՝ ուրախ  է տեսնել անվտանգության և հուսալիության գծով բարելավումները, որոնք կատարվել են կայանում:

Հիշեցնենք՝ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։

02/12/2024
դրամ
Դոլար (USD)
397.88
+3.24
Եվրո (EUR)
418.65
+1.83
Ռուբլի (RUR)
3.74
+0.08
Լարի (GEL)
138.39
-2.68
33912.60
+392.89
Արծաթ
392.72
+11.26