Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
30/08/2012 11:30
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունում կայացել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը՝ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ:

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել են մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը։ Մանրամասն տեղեկացրել են վճարովի ծառայություններից և համավճարից գոյացող ֆինանսական հոսքերի, Ծննդօգնության պետական ծրագրերի գործընթացի, ինչպես նաև առկա խնդիրների մասին։ Նախարար Դումանյանը շեշտել է, որ համակարգում առկա խնդիրները համատեղ ջանքերով պիտի լուծվեն։

«Նախարարությունում հետևողական աշխատանք է տարվում ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու և դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն որոշակի քայլեր արվել են, որոնց մասին տեղեկացնում եմ նաև մարզեր կատարած այցերի ընթացքում։ Այդ համատեքստում վերջերս հաստատվեցին վիրաբուժական միջամտությունների վճարումների ստորին և վերին շեմերը։ Իմ հրամանով ամրագրվել է նաև իրականացված բժշկական ծառայության դիմաց վճարված գումարից աշխատավարձի ֆոնդին փոխանցվող տոկոսադրույքը։ Նման ևս մի շարք մեխանիզմներով մենք գործունեության հստակ կանոններ ենք սահմանում, և բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական այդ դաշտում»,-ասել է Դերենիկ Դումանյանը։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել առողջապահության պատասխանատուների հետ առանձին-առանձին քննարկել իրենց մարզերում ազգաբնակչության թվին համապատասխան, կառավարելի և արդյունավետ աշխատող բուժինմնարկներ ունենալու տեսակետները։ Միաժամանակ նախարարը հորդորել է առավել ակտիվ գործունեություն ծավալել առկա կառուցվածքային, կադրային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս նախարարության մասնագետների հետ վերլուծել մարզերում գործող բոլոր բուժհիմնարկների ֆինանսական հոսքերի հաշվետվությունները՝ հաշվի առնելով, որ որոշ մարզերում վճարովի ծառայությունների անկում է արձանագրվում։

Նախարարը տեղեկացրել է, որ մարզերի ֆինանսավորման բարելավման ուղղությամբ տարվող միջոցառումները շարունակվում են։ Շուտով ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով կտեղայնացվեն։ Դրան զուգահեռ ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։

Դերենիկ Դումանյանը մարզային առողջապահության պատասխանատուներին հորդորել է արագ արձագանքել ազգաբնակչության դիմում-բողոքներին, ինչպես նաև ոլորտին առնչվող լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։

Ծննդատներում անհարկի վճարովի ծառայությունների բացառման խնդիրը նախարարը նույն խստությամբ դրել է նաև մարզային բուժհիմնարկների առջև։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12