
Նարենդրա Մոդին Հնդկաստանն անվանել է տնտեսական աճի շարժիչ
Հնդկաստանը ներկայացնում է տնտեսական աճի և նորարարության աշխարհի ամենամեծ աղբյուրը: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
«Մեր ժողովրդի ուժի և հմտությունների շնորհիվ Հնդկաստանը լուսավոր կետ է, աճի և նորարարության շարժիչ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում:
Վարչապետն ընդգծել է, որ Հնդկաստանը կշարունակի իր ուղին դեպի բարգավաճում և կարագացնի տնտեսական բարեփոխումները։
Մոդին այսպես է մեկնաբանել ընթացիկ 2023-2024 ֆինանսական տարում Հնդկաստանի ՀՆԱ-ի 6.3% աճի տեմպի կանխատեսումը։ Այս մասին է վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակված համաշխարհային տնտեսական զարգացման հեռանկարների մասին զեկույցը։