
ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԿՈՐԵԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Ֆրանսիայի արդյունաբերության նախարարությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել կորեական Hyndai և Kia ավտորատադրող ընկերությունների դեմ՝ վերջիններիս մեղադրելով Ֆրանսիայի ազգային ավտոարտադրող ընկերությունների նկատմամբ դեմպինգի կիրառման մեջ: Նշվում է, որ ֆրանսիական ավտոշուկան նվաճելու նպատակով կորեական ավտոարտադրողներն իրնեց ավտոմեքենաները վաճառում են իրական արժեքից ցածր գնով, ինչի արդյունքում ֆրանսիական ավտոարտադրողները, մասնավորապես, Peugeot-ն և Citroen-ը կրում են զգալի վնասներ:
Ֆրանսիայի արդյունաբերության նախարարությունը հարցի լուծման նպատակով մտադիր է համապատասխան հայց ներկայացնել Եվրահանձնաժողով: