ԱՄՆ-ն հայտարարել է, որ ձգտում է առողջ տնտեսական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ
Միացյալ Նահանգները ձգտում է առողջ տնտեսական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Մարաքեշում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք ձգտում ենք առողջ տնտեսական հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ և համագործակցություն գլոբալ մարտահրավերների, այդ թվում՝ զարգացող երկրների պարտքի վերակառուցման հարցերում»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Ելենն ասել է, որ նախատեսում է այս շաբաթ հանդիպել Չինաստանի ժողովրդական բանկի ղեկավար Պան Գոնգշենի հետ, որտեղ մտադիր է բարձրացնել պարտքի հարցը։
ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկն այժմ քննարկում են աշխարհի ամենաաղքատ երկրների պարտքի բեռը թեթևացնելու տարբերակները: Նրանք կարծում են, որ Չինաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրի այս ուղղությամբ: