Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
«ԱՐՄԹԵՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
05/09/2012 11:06
Կիսվել

«ԱՐՄԹԵՔ» ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է մամուլի ասուլիս` նվիրված «ԱրմԹեք» համաժողովին: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հինգերորդ ամենամյա «ԱրմԹեք» համաժողովն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 14-15-ին ԱՄՆ-ում` Սիլիկոնյան հովտի Սթենֆորդի համալսարանում: «ԱրմԹեք 2012»-ը երրորդ համաժողովն է, որն անցկացվում է Սիլիկոնյան հովտում:

Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այն կարևորվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ: Համաժողովը նաև բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:

«ԱրմԹեք 2012»-ին կմասնակցեն պետական գերատեսչությունների, արդյունաբերության, կրթական հաստատությունների ղեկավարներ և մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից և ԱՊՀ երկրներից: Համաժողովի շրջանակում կքննարկվեն Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար միջավայրը, գիտակրթական համակարգը, ոլորտի ֆինանսավորման հարթակները և ներդրումային հնարավորությունները, կներկայացվեն ոլորտի ձեռքբերումներն ու հեռանկարները: Հեղինակավոր բանախոսների մասնակցությունը նոր որակ կհաղորդի համաժողովին, ինչպես նաև կբարձրացնի հետաքրքրությունը արագ զարգացող հայկական բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ:

«ԱրմԹեք» համաժողովը պետություն-մասնավոր հատված-միջազգային կառույցներ համագործակցությամբ անցկացվող խոշորագույն միջոցառումներից է:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39