Ճապոնիայի սննդամթերքի արտահանումը Չինաստան սեպտեմբերին 58% անկում է գրանցել
Ճապոնիայի սննդամթերքի արտահանումը Չինաստան սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 58%-ով։ Այս մասին են վկայում Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրական տվյալները։
Մեծածավալ կրճատման համատեքստում պարզաբանում չկա, սակայն կարելի է պնդել, որ հիմնական անկումը տեղի է ունեցել Ճապոնիայից Չինաստան ծովամթերքի արտահանման մեջ՝ կապված չինական կողմի սահմանած սահմանափակումների հետ: Խնդրո առարկան «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողումն է, ինչի առիթով Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը օգոստոսի 24-ից ամբողջությամբ դադարեցրել է Ճապոնիայից ծովամթերքի ներմուծումը։