
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՄԱՏՉԵԼԻ ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
ՀՀ կառավարության որոշմամբ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար մատչելի վարկերի տրամադրման ժամկետը։
Նշենք, որ 2012թ. անցած ժամանակամիջոցում այդ նպատակին հատկացվել է շուրջ 7.5 մլրդ դրամի վարկային միջոց, որից օգտվել է ավելի քան 9 հազար վարկառու։
Կառավարության պարզաբանմամբ՝ վարկավորման երկրորդ փուլում նույնպես կհամալրվեն տնտեսվարողների շրջանառու միջոցները, կավելանա գյուղատնտեսական մթերքների համախառն արտադրությունը, կմեծանա արտադրության արդյունավետությունը։