Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼ ԵՆ «ՍՈԴԱՅՈՎ ԿԵՂԾՎԱԾ» ԿԱԹ
06/09/2012 17:23
Կիսվել

ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼ ԵՆ «ՍՈԴԱՅՈՎ ԿԵՂԾՎԱԾ» ԿԱԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կայացել է ՀՀ կառավարության նիստ, որի շրջանակներում ներկայացվել են սննդի անվտանգության և որակի խնդիրները: Սննդամթերքի անտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը նշել է, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրողների մոտ իրականացրել է ուսումնասիրություն՝ իրացման ցանցում և բուն արտադրական գործընթացի ընթացքում: Հում կաթի և պաստերիլիզացված կաթի նմուշներն ուղարկվել են համապատասխան լաբորատորիաներ և իրականացվել է փորձաքննություն` սոդայով կեղծվածության, բուսական յուղի և կաթի փոշու առկայության վերաբերյալ:

Պարզվել է, որ մի շարք ընկերությունների արտադրած կաթում սոդայով կեղծվածություն է հայտնաբերվել: Այդ ընկերություններն են` «Անի Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Արզնու Տոհմային ԹԽՏ», «Աշտարակ Կաթ», «Մուլտի Ագրո» և «Թամարա» ընկերությունները:

Նշենք, որ կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգով պաստերիլիզացված կաթում սոդայի առկայություն չի թույլատրվում, քանի որ սոդան, որպես այդպիսին, իջեցնում է կաթի թթվայնությունը և հնարավորություն չի տալիս կաթին այն ժամանակահատվածում, որը նախատեսված է կաթի պահպանման համար, փչանա:

Իրականացվել է նաև նմուշառում և փորձաքննություն թթվասերի և կաթի փոշու նկատմամբ:  Թվով 3 ընկերություններում հայտնաբերվել է կաթի փոշի: Պետք է նշել, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը չի արգելում կաթի փոշու օգտագործում թթվասերի մեջ, սակայն պարտադրում է, որպեսզի տնտեսվարողները մակնշեն դրա առկայության վերաբերյալ: Կաթի փոշի հայտնաբերվել է «Անի Թամարայում» և «Դուստր Մարիաննայում», «Մուլտի Ագրոյում»: Եթե առաջին երկու ընկերությունների մոտ մակնշումը համապատասխանում է իրականությանը, և կաթի փոշու վերաբերյալ մակնշում տվյալ ընկերությունների կողմից արտադրված արտադրանքում առկա է, ապա «Մուլտի Ագրոյում»-ի մոտ մակնշումը բացակայում է:

Ըստ հրապարակած տվյալների՝ իրականացվել է նաև լաբորատոր փորձաքննություն բուսական յուղի առկայության հետ կապված և «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ի կողմից արտադրված թթվասերում հայտնաբերվել է բուսական յուղ:

Կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը սահմանում է թթվասերի բաղադրությունը, որտեղ բուսական յուղի առկայություն չի թույլատրվում, քանի որ թթվասերը կենդանական ծագման սննդամթերք է, իսկ բուսական յուղի օգտագործումը թույլատրվում է կաթնային արտադրանքում, այլ ոչ թե թթվասերում:

Ներկայում իրականացվում են տեսչական ստուգումներ նշված բոլոր ընկերություններում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12