Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
07/09/2012 11:17
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը ստորագրել են առողջապահության և բժշկագիտության ոլորտներում փոխգործակցության հուշագիր:

Ստորագրող կողմերը պարտավորվում են երկկողմանի համագործակցություն ծավալել տարբեր ոլորտներում`արտակարգ իրավիճակների և աղետների ժամանակ բուժօգնության տրամադրման, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես մասնագիտական փորձի, այնպես էլ մասնագետների փոխանակման, առանձին բուժհիմնարկների անմիջական փոխհամագործակցության և այլ ոլորտներում։ 

Դերենիկ Դումանյանը նշել է, որ փաստաթուղթը դեռևս նախնական է։ Ապագայում այն կլրամշակվի և ավելի խոր ու բազմակողմանի համագործակցության ծրագիր կմշակվի։  

Իրաքի առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել այսքան կարճ ժամանակում հուշագիրը նախապատրաստելու համար և հույս հայտնել, որ այն իրոք լայնածավալ ծրագրերի հիմք կհանդիսանա։  

«Մենք կհամագործակցենք առողջապահությանն առնչվող բոլոր ոլորտներում` հիվանդանոցաշինությունից սկսած մինչև փորձի փոխանակում, կադրերի վերաորակավորում։ Շուտով Իրաքից մասնագիտական խումբ կայցելի Հայաստան` աշխատանքները սկսելու նպատակով»,-ասել է Մաճիդ Համդ Ամին Ճամիլը։

«Իրաքցի մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցությամբ։ Այս մի քանի օրվա ընթացքում մենք կարողացանք նրանց ծանոթացնել մեր ունեցած ռեսուրսներին։ Իրաքյան կողմին մասնավորապես հետաքրքրում են մեզ մոտ մատուցվող բժշկական օգնության որակը և առաջին հերթին` սրտային, տորակալ վիրաբուժությունը և այլ ծառայություններ, ինչպես նաև կադրերի պատրաստման մոդելը։ Շատ հավանական է, որ շուտով Իրաքից բժիշկներ կգան մեզ մոտ` վերապատրաստվելու։ Պայմանավորվել ենք նաև, որ մեր բժիշկները Իրաքում գործընկերներին մասնագիտական իրենց փորձը կհաղորդեն։  Բացի այդ, ծանոթանալով մեր դեղարտադրության հնարավորություններին, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այդ ոլորտի հանդեպ։ Առաջիկայում համագործակցություն կծավալվի թե՛ դեղագործական ընկերությունների, թե՛ առանձին բուժհաստատությունների միջև»,- ասել է նախարար Դումանյանը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69