Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»
12/09/2012 10:51
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՌԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լըֆորին: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտությանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին և տարածաշրջանային հարցերի:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԼՂ խնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու գործում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները կարող են ապացուցել, որ Հայաստանը գործում է այդ ուղով, ինչը մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպես ԵՄ-ն կարող է օգնել հակամարտության լուծմանը՝ Տիգրան Սարգսյանը նշել. «Առաջին հերթին ԵՄ-ն կարող է հատուկ փաստաթղթով ընդգծել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով և եթե կողմերից մեկը խախտի այդ սկզբունքը, վերջինիս նկատմամբ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»:

Վարչապետի խոսքով, եթե հակամարտության կողմերից մեկը կարծում է, որ կարող է ԼՂ հարցը լուծել ռազմական ուժով, ապա նա մշտապես սպառազինվում է, խաթարում բանակցային գործընթացը և իր հասարակությանը պատրաստում պատերազմի: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, վարում ֆաշիստական քաղաքականություն: Այն, որ նա ներում է շնորհել ոճրագործին, որը սպանել է մարդուն միայն հայ լինելու համար, դրա վառ ապացույցն է: Եվրոպական հանրությունն իրավունք չունի լռել»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին, Ֆիլիպ Լըֆորն ասել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Լըֆորը ևս մեկ անգամ իր մտահագությունն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ և հիշեցրել, որ ԵՄ-ն դատապարտում է նման քայլը, ինչը վնաս է հասցնում նաև հակամարտության կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը:

Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին՝ վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջին տարիներին ձեռնարկվել են համապարփակ քայլեր: Մասնավորապես, ներկայում հաջողությամբ են ընթանում ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ արդեն 2013 թվականի վերջին Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը:

Ֆիլիպ Լըֆորը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և պատրաստ է հետագայում ևս քայլեր ձեռնարկել այն ընդլայնելու ու ամրապնդելու համար:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ մեր երկրում իրականացվող բարեփոխումներին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59