Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011Թ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
12/09/2012 11:19
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011Թ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի շրջանակներում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու տարում պետական մարմիններում, համայնքներում եւ այլ կազմակերպություններում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել են անարդյունավետ ծախսերի բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Շինարարական աշխատանքների վերահսկողության ընթացքում արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ, որոնցից առավել ուշագրավ են ծավալային հավելագրումները, գնային արհեստական թանկացումները, անորակ աշխատանքները:

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային 55  մարմիններից 18-ում իրականացված ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել են պետական նպաստի համակարգին վերաբերող տարաբնույթ խախտումներ:Հաշմանդամներին վճարված կենսաթոշակների եւ տրված արտոնությունների ուղղությամբ նույնպես արձանագրվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ:
Զեկուցողը տեղեկացրել է, որ վերջին երկու տարիներին ՀՀ վերահսկիչ պալատի առաջարկություններով կենսաթոշակների վճարման գործընթացը էապես բարելավվել է,  հստակեցվել է հաշվառումը, ներդրվել է էլեկտրոնային արդյունավետ համակարգ, եւ գործընթացը դարձել է առավել թափանցիկ: Այնուամենայնիվ,  անելիքները դեռ շատ են, հետեւաբար ոլորտը մշտապես լինելու է Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում:

Արտադրության եւ սպառման վտանգավոր թափոնների, ընդերքի տրամադրման եւ օգտագործման ոլորտներում իրականացված ընտրանքային ստուգումների արդյունքում նույնպես բացահայտվել են բազմաբնույթ խախտումներ եւ թերություններ: Վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը չեն կազմել վտանգավոր թափոնների անձնագրեր, եւ  չեն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն` համաձայնեցման: Կոմունալ սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից վտանգավոր թափոնների փոխադրումը եւ տեղադրումն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների:

Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության վերաբերյալ իրենց հարցերում եւ գնահատականներում պատգամավորները շեշտել են այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում կառույցի կողմից կատարվել է բավական մեծ աշխատանք, սակայն մի շարք ոլորտներում վերահսկողությունն ուժեղացնելու խնդիր կա: Պատգամավորները նկատել են խախտումների բնույթի կրկնություն, եւ առաջարկել են  մեխանիզմներ մշակել Վերահսկիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39