Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԿԱՋԱԿՑԻ ԼԵՀԱՍՏԱՆԸ
13/09/2012 11:31
Կիսվել

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ԿԱՋԱԿՑԻ ԼԵՀԱՍՏԱՆԸ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Լեհաստանի Վելիկոպոլսկայի վոյեվոդության մարշալ Մարկ Վոզնյակի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Լեհաստանցի հյուրերի այցի նպատակը Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակում արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ Շիրակի մարզի հետ փոխգործակցության հարցերի քննարկումն է:

Մ. Վոզնյակը տեղեկացրել է, որ որպես Լեհաստանի խոշոր վոյեվոդության ղեկավար հետաքրքրված է Հայաստանի մարզերի հետ համագործակցությամբ եւ հույս հայտնել, որ Շիրակի մարզում գործընկերների հետ քննարկումներն արդյունավետ կլինեն:

Մ. Վոզնյակը նաեւ ԵՄ ինքնակառավարման պաշտոնական ներկայացուցչության` Եվրամիության տարածաշրջանների կոմիտեի փոխնախագահն է: Անդրադառնալով ԵՄ կառույցներում գործակցության հարցերին` նա տեղեկացրել է, որ կոմիտեի շրջանակում մշտապես գործում է տարածաշրջանների կոմիտեի անդամներից եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների ներկայացուցիչներից կազմված խումբ, որը կոնկրետ ծրագրեր առաջարկելու ու իրականացնելու լավ հարթակ կարող է լինել: Նա նաեւ նշել է, որ որպես Արեւելյան գործընկերության նախաձեռնող երկիր` Լեհաստանը հետաքրքրված է մասնակից երկրների եւ, հատկապես, Հայաստանի հաջողությամբ:

Ընդգծելով, որ Լեհաստանն ապակենտրոնացման ոլոտում բավականին հարուստ փորձ ունի եւ ծանոթ է ԵՄ բոլոր ընթացակարգերին` նա պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան գործընկերներին`արդյունավետ բարեփոխումների իրականացման հարցում:

Վ. Տերտերյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար` նշելով, որ Լեհաստանի փորձն անշուշտ օգտակար է Հայաստանում իրականացվող ՏԻ բարեփոխումների համար: Նա հյուրի խնդրանքով տեղեկություններ է ներկայացրել ՏԻ համակարգի, դրա զարգացման հեռանկարների, իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ոլորտի հեռանկարային զարգացման տեսանկյունից կարեւորվում է համայնքների խոշորացումը, եւ արդեն մշակվել է համապատասխան հայեցակարգ` հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը:

Վ. Տերտերյանը ողջունել է նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը խորացնելու նրանց մտադրությունը` նշելով, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս նմանատիպ կապերի ամրապնդմանը: Նա վստահություն է հայտնել, որ Շիրակի մարզի իրենց գործընկերների հետ տեղում քննարկումների ընթացքում կուրվագծվեն փոխշահավետ գործակցության ուղղությունները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12