Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ  56-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
19/09/2012 16:11
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 56-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Վիեննայում մեկնարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  56-րդ համաժողովը: Համաժողովին մասնակցում են  ԱԷՄԳ անդամ  պետությունների պատվիրակությունները: Վիեննայում է նաև Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարությամբ:

ԱԷՄԳ Համաժողովը կազմակերվում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննարկվում են Գործակալության ծրագրերը, բյուջեն, ինչպես նաև տնօրենի, տնօրենների խորհրդի և անդամ պետությունների կողմից բարձրացված այլ հարցեր:

ԱԷՄԳ Համաժողիվի 56-րդ նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն և ներկայացրել  ԱԷՄԳ-ի տարեկան զեկույցը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 56-րդ համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Իր ելույթում նախարարն առանձնացրել է մի շարք կարևորագույն խնդիրներ: Արմեն Մովսիսյանը խոսել է ատոմային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման, ինչպես նաև աշխարհում գործող ատոմակայանների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրների մասին: Նախարարը կարևորել է ատոմային էներգետիկայի ոլորտում միջազգային կառույցների հետ համագործակցությունը, և հատկապես այդ ոլորտում` գործունեության  թափանցիկությունը:

Իր ելույթում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների, նոր էներգաբլոկի կառուցման խնդիրների շուրջ: Նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է ատոմակայանի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն  ու շահագործման ժամկետի երկարացմանն ուղղված միջոցառումները:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64