
ՀԱՐՈՒՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ 142-ՐԴՆ Է
Հայազգի գործարար Քըրք Քրքորյանը հարուստ ամերիկացիների վարկանիշում այս տարի 142-րդն է: Ամերիկյան Forbes պարբերականի կողմից հրապարակված 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում աշխարհի ամենահարուստ հայի կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: Վերջին մեկ տարվա ընթացքում 95-ամյա Քըրք Քրքորյանի կարողությունը նվազել է շուրջ 0.1 մլրդ ԱՄՆ դոլարով:
Քըրք Քրքորյանի եկամուտները ձևավորվում են խաղատների բիզնեսից և ներդրումային գործունեությունից: