Տնտեսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ Է ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
20/09/2012 16:19
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ Է ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունն իր 2011թ. փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակաուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հ 

իմք ընդունելով այդ որոշումը, գործադիրը հաստատել է «Պետություն-մասնավոր գործընկերության» (ՊՄԳ) ծրագրի գնահատման և հաստատման կարգը։ Փաստաթղթով սահմանվում են նախքան գնումների գործընթացն սկսելը ՊՄԳ ծրագրի և գնումների գործընթացի իրականացմամբ մասնավոր գործընկերոջ ընտրությունից հետո ՊՄԳ ծրագրի գնահատման ու հաստատման կարգը և չափանիշները։  

Որոշման նպատակն է բարենպաստ իրավական դաշտ ստեղծել ՊՄԳ-ների համար` պետություն-մասնավոր համագործակցությունը որակական ավելի բարձր փուլ տեղափոխելու, այդ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ՊՄԳ-ների ամբողջ ներուժը օգտագործելու միջոցով։ 

Նիստում հատուկ անդրադարձ է եղել գնումների բնագավառում բացահայտված թերություններին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով դրանց վերաբերյալ պարզաբանում են տվել ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ քաղաքաշինության նախարարը։ 

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, այլ վարչարարության շուրջ ձևավորված նորմերով: Նախարարն առաջարկել է փոխել Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության և թերացումների հետ։  

Վարչապետը նախարարին հանձնարարել է ներկայացնել համապատասխան միջնորդություն, որի հիման վրա էլ կպատրաստվեն հրամանները Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարիների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այսուհետև ճիշտ գնումների կազմակերպման համար բոլոր նախարարները կրելու են անձնական պատասխանատվություն։

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57