ADOBE-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 3% ԱՃ
Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Adobe Systems ընկերությունն ամփոփել է 2012 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին, ընկերության զուտ շահույթն, ըստ US GAAP ստանդարտների, տարեկան կտրվածքով աճել է 3%-ով և կազմել 201,36 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթն աճել է 6,6%-ով և կազմել 1,08 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ հաշվետու երեք ամիսների արդյունքներով ընկերության մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0.4 ԱՄՆ դոլար: