Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ
24/09/2012 12:05
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) «Հայաստանի գիտությունը և կրթությունը» խորագրով համաժողովի բացմանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդն իր 24-ամյա պատմության և գործունեության ընթացքում բազմաթիվ ազգօգուտ ծրագրեր է իրականացրել, սատար կանգնել մայր հայրենիքին և հայ ժողովրդի բազում հոգսերին: 2000 թվականին նրա հովանու ներքո նշանավոր աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանի և ամերիկաբնակ մի քանի հայազգի գիտնականների նախաձեռնությամբ ստեղծվեց Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը: Բարեգործական այս կառույցի բազմաթիվ և բազմապիսի ծրագրերի շարքում տարեցտարի սկսեց մեծ տեղ զբաղեցնել աջակցությունը հայրենի գիտությանն ու կրթությանը, և հիմնադրամն իր գործուն ու ակտիվ մասնակցության շնորհիվ աստիճանաբար ձեռք բերեց առաջատար աջակցի և հովանավորի բարի համբավ ու հեղինակություն»:

Վարչապետի խոսքով՝ ունենալով հայաստանյան գիտության և կրթության ոլորտի զարգացմանն աջակցելու, հայաստանյան գիտական միտքն ու կրթությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու, Հայաստանից մտավոր ներուժի արտահոսքը կասեցնելու նպատակ՝ հիմնադրամը ստեղծման պահից մինչ օրս գործուն աջակցություն է ցույց տալիս հայրենական գիտության և կրթության համակարգին, մայր հայրենիքի գիտության զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններին, գիտության ոլորտում առաջին լուրջ քայլերն անող երիտասարդներին, ինչպես նաև վաստակաշատ ու փորձառու գիտնականներին:

«Անցած 12 տարիների ընթացքում Գիտության և կրթության ազգային հիմնադրամի կողմից հայտարարված գիտական ծրագրերի մրցույթներում ձեռքբերված վստահության շնորհիվ տարեցտարի ավելանում է մրցույթների մասնակիցների թիվն ու կառույցի վարկանիշը: Հիմնադրամն իր գործունեության այս տարիների ընթացքում կարողացել է արձանագրել բազմաթիվ հաջողություններ, ներկայացված աշխատանքները գովեստի և գնահատանքի են արժանացել միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականների կողմից»,– նշել է Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի ղեկավարն ասել է, որ այս համաժողովը համագործակցության յուրօրինակ կամուրջ է մայր հայրենիքի և արտերկրի հայազգի գիտնականների ու կրթության ոլորտի ներկայացուցիչների համար:  

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը, արժևորելով գիտելիքներով հարուստ անհատին և կարևորելով մեր երկրի գիտալիքահեն տնտեսության կայացումը, իր ռազմավարական ծրագրերում ոլորտի համաչափ զարգացումն ու առաջընթացը դիտարկում է որպես գերակայություն, և այս համատեքստում առանձնակի գնահատելի է Հայաստանում նմանատիպ համաժողովների անցկացումը:

Տիգրան Սարգսյանի համոզմամբ` համաժողովը նոր լիցք կհաղորդի հիմնադրամի աշխատանքներին, կնպաստի Հայաստանի գիտության և կրթության համակարգի հետ համագործակցության առավել ամրապնդմանը, իսկ երկուստեք իրականացվող համատեղ աշխատանքները գալիք տարիներին կարձանագրեն նորանոր հաջողություններ:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Սփյուռքի համատեղ ջանքերի շնորհիվ մեր գիտությունն ու կրթությունն աշխարհին կներկայանա ժամանակակից համաշխարհային պահանջներին համապատասխան, միաժամանակ նորանոր նվաճումներով ու ձեռքբերումներով կհաստատի մեր գիտական ներուժի մրցունակությունը;

Ավարատելով խոսքը՝ Տիգրան Սարգսյանը ԳԿՀԱՀ ներկայացուցիչներին և նրա բոլոր անդամներին մաղթել է աշխատանքային հաջողություններ, ակտիվ համագործակցություն, իսկ համաժողովի մասնակիցներին՝ արդյունավետ աշխատանք:   

2012 թվականին ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված 198 գիտական առաջարկներից գերազանց գնահատականներ են ստացել 51 աշխատանքներ, հաղթող են ճանաչվել 25-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Ընդհանուր առմամբ, 12 տարիների ընթացքում այս ծրագրի մրցանակին են արժանացել 281 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1000-ից ավելի գիտնականներ: Ծրագրի դրամաշանորհային գումարը կազմում 1 մլն 405 հազար դոլար:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04