Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպքեր
10/11/2023 11:55
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպքեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և ԱՄՎ բացթողնման բաժնի աշխատակիցները  համատեղ «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Բացի անձնական օգտագործման առարկաներից՝ հայտնաբերվել է 5  ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել  «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով:

Հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից՝ առաքանին ստանալուց հետո, ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն   տեղափոխվելուց հետո վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո քաղաքացին տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակում` վերջինս ձերբակալվել է:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում  ձեռք են բերվել տեղեկություններ առ այն, որ ձերբակալված անձը փոխկապակցված է մի քանի այլ բաժանորդների հետ, որոնք մշտապես առաքանիներ են ստանում նույն փոխադրողի միջոցով:

Տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված  միջազգային սուրհանդակային առաքանու մեջ ևս հնարավոր է՝ առկա լինեն թմրամիջոցներ: Օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից այս տեղեկատվությունը տրամադրվել է  «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներին, ովքեր Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել առաքանին: Բացի մանկական գրատախտակից՝ հայտնաբերվել է  4  փաթեթ` 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ:

Առաքանին ստանալուց հետո փոխադրող ընկերության գրասենյակից դուրս գալուց՝ ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Պ.-ն,  որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ձերբակալված Ա.Պ-ն իրեն պատկանող տելեգրամյան օգտահաշվից կապ է հաստատել տելեգրամյան օգտատիրոջ հետ և վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է։ Նշված առաքանին փոխադրելու և այլ անձի հանձնելու համար տելեգրամյան օգտատերը ԱՊ-ին փոխանցել է 80000 ՀՀ դրամ: Պարզվել  է նշված առաքանին ԱՄՆ-ից ուղարկողի  ինքնությունը. այն փոխանցելուց  հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն։ Պարզվել է, որ վերջինիս անվամբ  կա ևս մեկ ուղարկված առաքանի, ինչի զննման արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շուրջ 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Տեղեկություններ են ստացվել նաև, որ  ԱՄՆ-ից Ա. Պ.-ի անվամբ  ներմուծված  2 միջազգային սուրհանդակային առաքանիներում ևս առկա են թմրամիջոցներ: Դրանցում հայտնաբերվել է ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ՝  950 և 970 գրամ քաշերով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 1.2 կգ քաշով։

Մեկ այլ դրվագով տեղեկություններ են ստացվել, որ ԱՄՆ-ից՝ նույն ուղարկողի կողմից, Հայաստան  է ներմուծվելու միջազգային սուրհանդակային առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները՝ մաքսանենգության այս դեպքով, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, «մարիխուանա», «հաշիշ», և «հաշիշի յուղ» տեսակների թմրամիջոցների զանգվածները ստանալուց հետո` Գյումրի քաղաքում ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ  2 քաղաքացի:

Նշյալ 5 դեպքով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 5.5 կգ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, 1.3 կգ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, 0.5 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց և 1.9 կգ ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ:

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ: 

Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44