Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
26/09/2012 11:05
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Օդեսայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (КСОНР СНГ) հերթական` XIV նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պատվիրակությունը` նախագահի տեղակալ, oպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ Մամուլի ծառայությունից:

Նիստի շրջանակներում մասնակիցները քննարկել են հարկային հետաքննության մարմինների համագործակցության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ԱՊՀ իրավասու մարմինների համագործակցության կատարելագործման, տնտեսվարող սուբյեկտների մոտ ժամկետանց արտաքին դեբիտորական պարտքի ձևավորմանը նպաստող հանցավոր սխեմաների դեմ պայքարի և հետաքննության մարմինների կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող հարցեր:

Նիստի ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նոր ղեկավար է ընտրվել Ուկրաինայի հարկային պետական ծառայության նախագահի առաջին տեղակալ-հարկային ոստիկանության պետ Ա.Գոլովաչը:

Նիստի շրջանակներում անց է կացվել նաև «Հարկային (ֆինանսական) հանցագործությունների դեմ պայքարում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի համատեղ ջանքերը» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են ԱՊՀ և Մերձբալթյան պետությունների, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իտալիայի հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարները, ինչպես նաև ԵվրոՊոլի և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ: 

ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդը (КСОНР СНГ) ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմին է, որը  հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 20-ին ԱՊՀ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների որոշմամբ՝ նպատակ ունենալով փոխգործակցել և համակարգել մասնակիցների գործողությունները հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարում: Խորհրդում ընդգրկված են Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի իրավասու մարմինների ղեկավարները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12