SHARP-Ը ԿԿՐՃԱՏԻ 11 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Էլեկտրոնիկայի արտադրությամբ հայտնի ճապոնական Sharp ընկերությունը հայտարարել է 11 հազար աշխատատեղ կրճատելու իր մտադրության մասին: Նախատեսվում է, որ կրճատումներ կլինեն ինչպես ընկերության ճապոնական, այնպես էլ այլ երկրներում գործող գործարաններում:
Կրճատումների արդյունքում ընկերությունը ակնկալում է իրականացնել ծախսերի զգալի տնտեսում:
Նշենք, որ ներկայումս Sharp ընկերությունը գտնվում է ոչ այնքան լավ վիճակում. Համաշխարհային շուկայում պահանջարկի անկման և ոլորտում մրցակցության սրման պայմաններում ընկերությունը վնասով է աշխատում արդեն երկար ժամանակ: