Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
«ԱՎԵԼԻՆ ԱՎԵԼԻԻ» ԴԻՄԱՑ. ԵՄ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
27/09/2012 16:16
Կիսվել

«ԱՎԵԼԻՆ ԱՎԵԼԻԻ» ԴԻՄԱՑ. ԵՄ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Հայաստանում է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման շրջանակներում վարչապետը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն է: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ կատարվող բարեփոխումների և երկկողմ բանակցությունների հաջող ընթացքը և նշել, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս շարունակել դրանց արագ և արդյունավետ գործընթացը:

Փաստելով բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած մեծ ծավալի աշխատանքը՝ Շտեֆան Ֆյուլեն կարևորել է դրանց արդյունավետ շարունակականությունը: «Ես տեսնում եմ կատարված բարեփոխումների ծավալը: Մենք կշարունակենք հնարավորինս արդյունավետորեն օգնել ձեզ, որպեսզի բարեփոխումների ներուժը բարձր լինի»,- ասել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Շտեֆան Ֆյուլեն մեծ առաջընթաց է արձանագրել վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրման բանակցություններում և նշել, որ դրանց ստորագրումը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը կշարունակի կիրառվել «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 60 մլն եվրո ու ևս 15 մլն եվրո՝ հենց «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի շրջանակում:Միաժամանակ, Շտեֆան Ֆյուլեն առաջարկել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինել Ասոցացման օրակարգով:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև դոնորների կոնֆերանսի անցկացմանը, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: 

Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել են «Եվրոպական Միություն-Հայաստան համաձայնագրերին կից շրջանակային ծրագիր-տարեկան գործողությունների ծրագիր-2011» և «Աջակցություն Հայաստանի կառավարությանը Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ապագա Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար-փուլ 2-Տարեկան գործողությունների ծրագիր-2011» ֆինանսական համաձայնագրերը:

Համաձայնագրերը, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 43 մլն եվրոյի օժանդակություն, ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59