ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՆ ՄԱՐԴ
2012 թվականի օգոստոս ամսվա վերջի դրությամբ Ֆրանսիայում գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 3,011 մլն մարդ՝ նախորդ ամսվա համեմատությամբ աճելով շուրջ 23,9 հազարով: Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ երկրում գործազուրկների թիվը գերազանցել է 3 մլն-ի սահմանագիծը՝ վերջին շուրջ 13 տարիների կտրվածքով առաջին անգամ:
Հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օրլանդը խոստացել է երկրում աճող գործազրկության հարցը լուծել մեկ տարվա ընթացքում:
Նշենք, որ պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին Ֆրանսիայի տնտեսական աճը կկազմի 0,3%, իսկ 2013 թվականին տնտեսությունը կաճի 1,2%-ով: