Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
29/09/2012 20:41
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Հարաբերությունների դինամիկան մեզ գոհացնում է, սակայն մենք տեսնում ենք, որ կա ավելի մեծ ներուժ, որը պարտավոր ենք օգտագործել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին, Դմիտրի Մեդվեդևն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճը և գոհունակություն հայտնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առնչությամբ: «Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլոր մակարդակներում, այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ լավ է, և արդյունքներն էլ վատ չեն: Հիմնական ցուցանիշն ապրանքաշրջանառությունն է, չնայած մենք հասկանում ենք, որ կարևոր է նաև այդ շրջանառության որակը, սակայն այն չի ընկնում, այլ աճում է»,- հայտարարել է ՌԴ վարչապետը:Նրա գնահատմամբ` ներդրումային չօգտագործված ռեսուրս ևս առկա է:

Տիգրան Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ռուսական կողմը քննարկի Եվրամիության և Համաշխարհային բանկի հետ դոնորների կոնֆերանսին իր մասնակցության հարցը, որտեղ անդրադարձ կկատարվի Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն ունեցող ծրագրերի ֆինանսավորման խնդրին: Վարչապետը կարևորել է այս հարցը և ստացել է իր ռուս գործընկերոջ աջակցությունը:

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը: Զրուցակիցները հստակեցրել են այս ուղղությամբ իրականացվելիք երկկողմ քայլերը: Ակնկալվում է, որ ռուսական կողմը կմասնակցի ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսավորմանը, ուստի զրուցակիցները քննարկել են, թե ինչպիսի ֆինանսական սխեմաներով է ՌԴ-ն մասնակցելու այդ գործընթացին և ինչպես է հայկական կողմը մարելու իր ֆինանսավորման պարտավորությունները՝ ատոմակայանի կառուցումից և շահագործումից հետո: Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը և հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:

Վարչապետ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ադամանդագործության զարգացմանն ուղղված հարցերի: Քանի որ Հայաստանն արդեն վավերացրել է ԱՊՀ ազատ առևտրի համաձայնագիրը, կողմերը քննարկել են որոշ ռեժիմների մեղմացմանն առնչվող խնդիրներ: Հայկական կողմն առաջարկել է ադամանդի հումքի ներմուծման ժամանակ Ռուսաստանում կիրառվող 6,5 տոկոսանոց արտահանման հարկը վերանայել Հայաստանի համար, ինչին ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է պատկան մարմիններին քննարկել հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների էկոնոմիկայի նախարարների գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կքննարկի հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացման ու ընդլայնման ուղղություններն ու ծրագրերը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6