Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»
01/10/2012 19:34
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. «ՄԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: 
Ողջունելով հյուրերին` հանրապետության վարչապետը նշել է. «Մենք կարևորում ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը: Ուրախ ենք, որ այցելել եք Երևան, ինչը մեզ հնարավորություն կտա քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և բացահայտել այնպիսի ուղղություններ, որտեղ կարող ենք խորացնել մեր հարաբերությունները»:
Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական 20-ամյա բազմաբնույթ համագործակցության ընթացքից: Նա ընդգծել է, որ Եվրամիության երկրների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, որի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացվել են ամենամեծածավալ ծրագրերը` բնապահպանության, էներգետիկայի, կառավարման, ֆինանսական համակարգի և ենթակառուցվածքների ոլորտներում: Վարչապետ Սարգսյանն արդյունավետ է համարել համատեղ իրականացված ծրագրերը և շեշտել, որ գերմանական փորձն օրինակելի է մյուս երկրների համար` համատեղ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու առումով: 
Վոլֆգանգ Թիրզեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստան-Գերմանիա փոխհարաբերությունների խորացման ներուժի առկայությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի հետ առևտրատնտեսական կապերն ընդլայնելու հարցում` ողջունելով հանքահումքային արդյունաբերության ոլորտում երկկողմ արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում գերմանական տարբեր կազմակերպությունների գործունեությունը: Նա տեղեկացրել է, որ գերմանական «Commerzbankե-ի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այս տարի Ֆրանկֆուրտում անցկացվելու է համատեղ գործարար համաժողով` կոնկրետ ներդրողների հետ կոնկրետ բիզնես ծրագրեր քննարկելու նպատակով:
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին` կառավարության ղեկավարը կարևորել է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի` որպես Ասոցացման համաձայնագրի կարևորագույն բաղադրիչի շուրջ Եվրամիության հետ բանակցությունների մեկնարկը և մանրամասներ ներկայացրել դրանց ընթացքի վերաբերյալ: Որպես առաջնահերթ արդյունք` վարչապետն առանձնացրել է սննդի անվտանգության, մտավոր սեփականության պաշտպանության, մաքսազերծման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում եվրոպական լավագույն չափանիշների ներդրումը, որոնք կնպաստեն տնտեսության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն, ըստ Տիգրան Սարգսյանի, կենսական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համար, քանի որ հնարավորություն է տալու մուտք գործել եվրոպական շուկա: Նա բարձր է գնահատել Եվրոպական միության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին:
09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9