ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում ձևավորված հասույթի համախառն ծավալը կազմել է 108.3 մլրդ ՀՀ դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 8.8%-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ միայն օգոստոսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 15.2 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով ապահովելով 0.4%, իսկ ամսական կտրվածքով՝ 3.1% աճ: Հասույթի զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների ոլորտում: