
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
2012 թվականի առաջին ութ ամիսներին մեր հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալի 27.9%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 13.3 %-ը` տրանսպորտի ոլորտին, 8.2%-ը` ֆինանսական և ապահովագրական գործունեությանը:
Ինչպես փաստում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները` ՀՀ շինարարության ոլորտի համար շարունակում է բնութագրական մնալ կենտրոնացվածության բարձր ցուցանիշը: ՀՀ շինարարության տարեկան համախառն ծավալի ավելի քան 40%-ը բաժին է ընկել Երևանին:
2012 թվականի հունվար-օգոստոսին մեր հանրապետությունում իրականացված շինարարության համախառն ծավալն, ընթացիկ գներով, կազմել է 206.4 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ շինարարության ոլորտի անկումը կազմել է 4.1%: