Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՎ ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
03/10/2012 21:00
Կիսվել

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՎ ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա կոռուպցիոն դրսևորումները, մասնավորապես հաշմանդամության ոլորտում տիրող իրավիճակը: 

ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը զեկուցել է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ:

ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն» իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: 

«Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է «ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին»,- ասել է Սարգիս Գրիգորյանը:

«Տարեկան 65-70 հազար քաղաքացի առնչվում է այս կոռուպցիոն ռիսկերի հետ: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ»,- նշել է կառավարության ղեկավարը: 

Արդյունքում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միքայել Վանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12