Bloomberg. ԵՄ մի քանի երկրներ ցանկանում են մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առավել խստացնելու առաջարկները
ԵՄ մի քանի երկրներ ցանկանում են կրճատել ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Ռուսաստանի Դաշնություն երրորդ երկրների միջոցով կարող է սահմանափակվել հակառուսական սահմանափակումների 12-րդ փաթեթում, որն ավելի վաղ առաջարկել էր Եվրահանձնաժողովը:
Bloomberg-ը հայտնում է, որ ԵՄ տարբեր երկրների մի քանի դիվանագիտական ներկայացուցիչներ մտահոգություն են հայտնել, թե որքանով են օրինական և իրագործելի ԵՀ-ի այդ առաջարկները գործնականում: Դիվանագետների կողմից ներկայացված երկրների կառավարությունները ցանկանում են «նեղացնել պատժամիջոցային ապրանքների ցանկի շրջանակը» և երրորդ երկրների կողմից նախատեսված սահմանափակումների կատարման նկատմամբ վերահսկողության խստությունը։ Եվրամիությունը մտավախություն ունի, որ երրորդ երկրների ընկերությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնություն վերաարտահանման լրացուցիչ խիստ արգելքների սահմանումը կարող է վախեցնել օտարերկրյա գործարարներին, ինչը կհանգեցնի ԵՄ ընկերությունների մրցակցային առավելությունների կորստին:
Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի կողմից մշակված Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթի նախագիծը ներկայացվել է ԵՄ երկրների հաստատմանը։ Բրյուսելն ակնկալում է, որ այն կգործի մինչև տարեվերջ։