ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՆՅՈՒ-ՅՈՐՔՆ Է
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նյու-Յորքը ճանաչվում է առևտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով աշխարհի խոշորագույն շուկան: Cushman & Wakefield-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում՝ 2011 թվականի հունիսից 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, Նյու Յորքում առևտրային անշարժ գույքի ոլորտում իրականացվել է 34,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 18,9%-ով:
Առևտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով երկրորդ տեղում Լոնդոնն է: Մեկ տարվա ընթացքում Լոնդոնում գրանցվել է ներդրումների 3,8% աճ (29,3 մլրդ ԱՄՆ դոլար): Առաջատար եռյակը եզրափակում է Տոկիոն, որտեղ 2011-2012 ֆինանսական տարում ցուցանիշը կազմել է 23,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Փարիզը (19.4 մլրդ ԱՄՆ դոլար) և Լոս-Անջելեսը (17 մլրդ ԱՄՆ դոլար):