Տնտեսական

USD BUY - 373.50-1.00 USD SELL - 376.50-0.50
EUR BUY - 436.00-1.00 EUR SELL - 441.00-0.50
OIL:  BRENT - 94.26-2.01 WTI - 96.57-1.27
COMEX:  GOLD - 4761.90-0.63 SILVER - 76.32+0.05
COMEX:  PLATINUM - 2065.20-0.76
LME:  ALUMINIUM - 3498.50+1.58 COPPER - 12845.50+1.29
LME:  NICKEL - 17241.00+0.90 TIN - 47987.00+0.63
LME:  LEAD - 1922.00-0.26 ZINC - 3333.00+0.18
FOREX:  USD/JPY - 159.19+0.05 EUR/GBP - 1.172+0.22
FOREX:  EUR/USD - 1.172+0.22 GBP/USD - 1.3458+0.26
STOCKS RUS:  RTSI - 1115.41+0.27
STOCKS US: DOW JONES - 47916.57-0.56 NASDAQ - 22902.89+0.35
STOCKS US: S&P 500 - 6816.89-0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 56924.11+1.84 TOPIX - 3739.85-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.54+0.55 SSEC - 3986.22+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 10600.53-0.03 CAC40 - 8259.60+0.17
STOCKS EUR:  DAX - 23803.95-0.01
10/04/2026  CBA:  USD - 375.73-0.33 GBP - 504.79+1.02
10/04/2026  CBA:  EURO - 440.09+1.23
10/04/2026  CBA:  GOLD - 57532-413 SILVER - 894.83-33.79
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՐՔԻ ԱՌԱՋՄՂՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՓՈՔՐ ՋԵՐՄՈՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
15/10/2012 12:08
Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԵՐՔԻ ԱՌԱՋՄՂՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՓՈՔՐ ՋԵՐՄՈՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Հայկական բերքի առաջմղման կենտրոնը (ՀԲԱԿ) նախաձեռնել է  Հայաստանում փոքր ջերմոցների զարգացման գործընթաց, որի նպատակն է` հնարավորություն ընձեռել անհատ գյուղացիներին և ֆերմերային տնտեսություններին փոքրածավալ ներդրումներով կառուցել ու շահագործել նոր տեխնոլոգիաներով, ջերմախնայող, համեմատաբար բարձր բերքատվություն ապահովող թաղանթապատ ջերմոցներ:

Այս ուղղությամբ ՀԲԱԿ-ը աշխատանքներ է տանում ֆրանսիական, հոլանդական, իսրայելական և այլ երկրների ջերմոցներ արտադրող ընկերությունների հետ: Ինչպես տեղեկացնում են ՀԲԱԿ-ից՝ կենտրոնն արդեն ստացել է 400քմ. և ավել տարածքով մի քանի տիպի ջերմոցների կառուցման առաջարկներ: Կախված ջերմոցի տեսակից և չափերից` ջերմոցի 1քմ. արժեքը կկազմի 12-30 ԱՄՆ դոլար:

Աշխատանքներ են տարվում նաև այդ ջերմատներում մատչելի պայմաններով կաթիլային ոռոգման, ջեռուցման արդյունավետ, ինչպես նաև այլընտրանքային ջեռուցման համակարգերի ներդրման ուղղությամբ, ինչը կնվազեցնի ջեռուցման, ոռոգման և պարարտանյութերի օգտագործման համար կատարվող ծախսերը՝ դրանով իսկ բարձրացնելով ջերմատների արդյունավետությունը և մրցունակությունը: Նշված համակարգերը կարող են ներդրվել նաև ավելի վաղ կառուցված ջերմոցներում:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշել է, որ ՀԲԱԿ-ը պատրաստ է աջակցել, թե’ արդեն կառուցված ջերմոցներում կաթիլային ոռոգման և ջեռուցման արդյունավետ համակարգերի ներդրմանը, թե’ նոր ջերմոցների կառուցմանը:

10/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.73
-0.33
Եվրո (EUR)
440.09
+1.23
Ռուբլի (RUR)
4.8644
+0.0425
Լարի (GEL)
139.4
-0.07
57532
-413
Արծաթ
894.83
-33.79