Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 75.89+2.44 WTI - 71.60+1.66
COMEX:  GOLD - 2760.20+0.54 SILVER - 34.86+1.72
COMEX:  PLATINUM - 1044.50+2.65
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31313.00+0.96
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3089.50+0.46
FOREX:  USD/JPY - 151.87+0.53 EUR/GBP - 1.08-0.17
FOREX:  EUR/USD - 1.08-0.17 GBP/USD - 1.2981-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42924.89-0.02 NASDAQ - 18573.13+0.18
STOCKS US: S&P 500 - 5851.20-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 38104.86-0.80 TOPIX - 2636.96-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 20760.15+1.27 SSEC - 3302.80+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 8306.54-0.14 CAC40 - 7535.10-0.01
STOCKS EUR:  DAX - 19421.91-0.20
23/10/2024  CBA:  USD - 387.67+0.46 GBP - 503.04+0.71
23/10/2024  CBA:  EURO - 417.83-1.40
23/10/2024  CBA:  GOLD - 34107.40+41.09 SILVER - 429.07+5.80
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
15/10/2012 10:18
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ

Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում երկու համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ստորագրել են Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՖՄԿ գործադիր տնօրեն Կլեմեն Դյուէմը համաձայանգիր են ստորագրել ՀՀ քաղծառայողներին և դիվանագետներին ֆրանսերեն լեզվի ուսուցման վերաբերյալ:

Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա կառույցների աջակցությամբ ընդլայնել ֆրանսերեն լեզվի ուսուցման ծավալները Հայաստանի կրթական հաստատություններում, Հայաստանի գրադարաններում ֆրանկոֆոն բաժիններ բացել, ակտիվացնել ֆրանկոֆոն այլ երկրների հետ մշակութային փոխանակումները, խթանել հայկական լրատվամիջոցների կողմից ֆրանսերեն լեզվով թողարկումները, աջակցել ֆրանսերեն լեզվով Հայաստանի մասին տեղեկատվական և տուրիստական նյութերի պատրաստմանը:

Իր խոսքում ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանկոֆոն ընտանիքին ասոցացված անդամի կարգավիճակով միացել է միայն 2008թ., այսօր այն հանդիսանում է ամենաակտիվներից մեկը և առաջատար դիրքերում է գտնվում Ֆրանկոֆոն երկրների շարքում:

23/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.67
+0.46
Եվրո (EUR)
417.83
-1.40
Ռուբլի (RUR)
4.01
+0.00
Լարի (GEL)
142.04
+0.20
34107.40
+41.09
Արծաթ
429.07
+5.80