ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Արտահանման ոլորտում Չինաստանը գրանցել է նոր ռեկորդ: Ըստ պաշտոնական վիճակագրության` ընթացիկ տարվա սեպտեմբերին Չինաստանի արտահանման ծավալն աճել է 9,9%-ով և կազմել 186,35 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ներմուծման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և կազմել 158,68 մլրդ ԱՄՆ դոլար:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունքներով արտաքին առտրային շրջանառությունը կազմել է 345,03 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2011 թվականի նույն ցուցանիշը գերանցել է 6,3%-ով: