Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
16/10/2012 11:33
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է իր մասնակցությունը բերել Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացին: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակներում քաղաքապետ Տարոն Մարգարյանը  ողջունել է Արա Աբրահամյանի և ՌԴ պետական դումայի փոխխոսնակ Արթուր Չիլինգարովի այցը Երևան և նշել. «Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերն ու ներդրումը հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում, ինչը մեզ համար իսկապես շատ կարևոր է»,- նշել է քաղաքապետը և համոզմունք հայտնել, որ հյուրերն այսուհետ ևս կշարունակեն նպաստել ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ Երևանի և Ռուսաստանի քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ անկախ բնակության վայրից, Երևանը իրենց համար եղել ու մնում է հարազատ քաղաք և վստահեցրել են, որ այսուհետ ևս կշարունակեն հնարավորին նպաստել Երևանի և ՌԴ քաղաքների միջև ինչպես մշակութային, այնպես էլ գործարար կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի օժանդակել Երևանի զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85