ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՍԵԼ Է 7.9%-Ի
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում գրանցվել է գործազրկության մակարդակի անկում, ինչը պայմանավորվել է նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Այսպես, հաշվետու ամսում երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 212 հազարով և կազմել 29.6 մլն: Գործազրկության մակարդակը իջել է մինչև 7.9%, ինչը նվազագույն ցուցանիշն է՝ 2011 թվականի հունիս ամսից ի վեր, երբ գործազրկության մակարդակը Մեծ Բրիտանիայում կազմել էր 8.1%:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում Մեծ Բրիտանիայում գործազրկության նպաստ ստացողների թիվը կրճատվել է 4 հազարով: Այժմ գործազրկության նպաստ է ստանում 1,57 մլն մարդ: