Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ ՉԻՊԵՐՈՎ ԵՎ ՕՆԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՆՈՐ ՀԴՄ-ՆԵՐ
18/10/2012 16:15
Կիսվել

ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ ՉԻՊԵՐՈՎ ԵՎ ՕՆԼԱՅՆ ՌԵԺԻՄՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՆՈՐ ՀԴՄ-ՆԵՐ

Ամսական ԱԱՀ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄների համար կառավարությունը սահմանել է լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք, կառավարության պարզաբանմամբ, համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։ 

Այսպես, ՀԴՄ կիրառողները գնորդներին այսուհետ կկարողանան մատուցել լրացուցիչ ծառայություններ, որոնցից են վճարման անկանխիկ ընդունումը, հաշվարկային փաստաթղթերի, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների միջոցով անցկացվող վիճակահանության վերաբերյալ տեղեկության տրամադրումը։ 

Այս նոր համակարգը ենթադրում է, որ լինելու է միասնական ցանց  և օնլայն ռեժիմով կապ՝ պետական եկամուտների կոմիտեի հետ: ՀԴՄների մեջ տեղադրվելու են չիպեր, որոնց կոդերը հասանելի են լինելու միայն ՊԵԿի համար: Այս գործընթացը կվերաբերի շուրջ 60 հազար տնտեսվարողի։  

Փոփոխության կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարին հանձնարարել է կառավարության հաջորդ նիստին ներկայացնել հատուկ մասնագիտացված կառույցի ստեղծման որոշման նախագիծ: Այդ կառույցին լիազորություն կտրվի սպասարկել ամբողջական ցանցը և լինել դրա պատասխանատուն։ 

«Համակարգը ենթադրում է, որ քարտերով նույնպես մեր քաղաքացիները պետք է կարողանան վճարում իրականացնել, և այդտեղ մեզ անհրաժեշտ է Կենտրոնական բանկի աջակցությունը, որպեսզի ինչպես միջազգային, այնպես էլ մեր կողմից թողարկվող քարտերն այդ համակարգի միջոցով (ՀԴՄների միջոցով) ունենան վճարման հնարավորություն», – նշել է վարչապետը:

Քանի որ այս համակարգի ներդրումը ենթադրում է նաև բավական լուրջ տեխնիկական աշխատանք, Տիգրան Սարգսյանը ՊԵԿին, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ, թե պետությունն ինչպես է օժանդակելու փոքր և միջին բիզնեսին, որպեսզի նրանց համար անցումը լինի անցավ և սահուն։

«Մենք որպես պետություն պարտավոր ենք լրացուցիչ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ծանրության բեռը նրանց վրա չընկնի», – շեշտել է վարչապետը։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90