ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ Է ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ
ՀՀ կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, ինչպես նաև այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը: Կառավարության կողմից հաստատվել է նաև ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը։
Միևնույն ժամանակ, փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը սահմանել է, որ տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի փոխարեն կտրամադրվի «ժամանակավոր» համարանիշ:
Սահմանվել է նաև, որ տրիցիկլը, քվադրոցիկլը, մոտոսայլակը և մոտոտրանսպորտային միջոցները կունենան ավտոմոբիլին հատկացվող հաշվառման համարանիշի տեսքից տարբերվող տեսքի համարանիշով։