ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ում նորակառույցների թիվը հասել է վերջին 4 տարիների կտրվածքով առավելագույն մակարդակին: Վերլուծաբանները փաստում են, որ նման զարգացումը խոսում է ամերիկյան անշարժ գույքի շուկայի վերակենդանացման մասին:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամսում նորակառույցների թիվն աճել է 15%-ով և հասել 872 հազարի: Աճն առավելապես պայմանավորված է եղել հիփոթեքային վարկերի համեմատաբար ցածր տոկոսադրույքերով:
Նշենք, որ տարեկան կտրվածքով նոխակառույցների թիվն աճել է 34,8%-ով: