Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել տարբեր երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ
Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանից և այլ երկրներից 185 ֆիզիկական և 181 իրավաբանական անձի նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Անձնական հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցների և պատժամիջոցների կիրառման և փոփոխման մասին որոշումն ընդունվել է դեկտեմբերի 7-ին:
Ուկրաինայի պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների քաղաքացիներ, որոնց թվում կան ռազմական, քաղաքական և գործարար ոլորտների ներկայացուցիչներ: Սահմանափակումները կիրառվել են 5 կամ 10 տարի ժամկետով։