MICROSOFT-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ամերիկյան Microsoft ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 22%-ով և կազմել 4,47 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հաշվետու երեք ամիսներին ընկերության համախառն հասույթը կրճատվել է 8%-ով և կազմել 16,01 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ միայն Windows օպերացիոն համակարգի վաճառքից ապահովված հասույթը կրճատվել է 33%-ով և կազմել 3,24 մլրդ ԱՄՆ դոլար:
Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին և մասնագիտացված է ծրագրային ապահովության, անհատական և սերվերային համակարգիչների համար ինտերնետային լուծումների մշակման և ծառայությունների մատուցման ոլորտում: Ընկերության արտադրանքը, և, մասնավորապես, Windows օպերացիոն համակարգը, վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում և թարգմանված է շուրջ 45 լեզուներով: