
ՇՈՒՐՋ 140 ՏԱՐԲԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԱՐԴԵՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ WIFI ՀԱՄԱԿԱՐԳՈՎ
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի 123 ավտոբուսներ, մետրոյի 10 կայարաններ և 7 այգիներ ու պուրակներ արդեն ապահովված են WiFi համակարգով: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խոհրդակցության ժամանակ:
Ներկայացվել է նաև հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ արդեն ներկրվել են GPS համակարգերը, և առաջիկայում մայրաքաղաքի կանգառասրահներում կսկսվի առաջին փորձնական էլեկտրոնային չվացուցակների տեղադրումը: