XEROX-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ
Պատճենահանման և տպագրական սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Xerox ընկերությունն ամփոփել է 2012 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու երեք ամիսներին Xerox-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 12%-ով և կազմել 282 մլն ԱՄՆ դոլար: Զուտ շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով կրճատվել է և կազմել 0.21 ԱՄՆ դոլար:
Մինևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթը նվազել է 3%-ով և կազմել 5,42 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Xerox Corp. ընկերությունը հիմնադրվել է 1906 թվականին: Գլխավոր գրասենյակն այժմ գտնվում է Նյու Յորքում: Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 160 երկրում: Աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 135 հազարի: